Ախալցխայի 6-րդ դպրոցի իններորդ դասարանի քննությունները դարձան առճակատման պատճառ

Ախալցխայի վեցերորդ դպրոցի 9-րդ դասարանցիները բողոքում էին,  որ պետք է հանձնեն 10 քննություն: Ծնողները ասում  էին, որ դպրոցի ղեկավարությունը արդար չի  վարվում  աշակերտների հետ, քանի որ նրանք ոչ մի տեղեկություն չեն ունեցել քննությունների կամ արգելքների մասին: 9-րդ դասարանի աշակերտ Քեթի Իակոբաձեն այն մասին, որ պետք 10 քննություն հանձնեն իմացել է  հենց քննության օրը, քանի որ տարվա սկզբից  դպրոցի տնօրենը բոլորին  հստակ տեղեկացրել  էր, որ պիտի լինի 8 քննություն եւ ոչ թե 10: Այս մասին հայտնում է sknews.ge կայքը։

«Հունիսի 4-ին տնօրենը մեզ հայտնեց, որ 10 քննություն կունենանք եւ օրվա ընթացքում երկու քննություն պիտի հանձնենք:  Այնտեղ այնպիսի հարցեր են, որոնք գրքերում չկան: Սկզբում մենք գիտեինք, որ մենք կարող էինք ընտրել երկու օտար լեզուներից մեկը, հետո պարզվեց, որ երկուսն էլ պիտի հանձնենք», -ասում է  9-րդ դասարանի աշակերտ Քեթի Իակոբաձեն:

6-րդ դպրոցի քննությունները սկսվեցին հունիսի 4-ից մինչև հունիսի 9-ը: Քննությունները հետևյալն էին: վրացերեն, մաթեմատիկա, անգլերեն, պատմություն, գերմաներեն, աշխարհագրություն, քաղաքացիական կրթություն, կենսաբանություն, քիմիա եւ ֆիզիկա: Աշակերտները մի օրվա ընթացքում երկու կամ երեք քննություն էին հանձնում: Աշակերտները հիշում էին, որ այս օրերը իրենց համար ամենադժվար օրերն էին: Քննության վերջի օրը հանձնել են 3 քննություն:  Քեթի Իոակոբաձեն հիշում է,  որ «վալերիանկա» դեղամիջոցով էր մտնում քննության և մի քննության ժամանակ էլ ուսուցիչն է նրան օգնել, որ ուշագնաց չլինի:

Աշակերտների ծնողներն էլ իրենց հերթին էին անհանգստանում, որ երեխաները հայտնվել էին այսպիսի իրավիճակի մեջ:  Քեթիի մայրիկը հիշում է որ հոգեբանի մոտ է տարել իր աղջկան, որ հանկարծ երեխան հոգեկան խնդիրներ չունենա: Սրանից բացի աշակերտները և ծնողները բողոքում էին, որ նրանք տեղեկացված չեն եղել թե քանի բալ է պետք հավաքել այս կամ այն քննության շեմը հաղթահարելու համար: Ծնողներից մեկը՝ Թեա Գավաշելին ասում է, որ դպրոցի տնօրենը 8 քննության փոխարինել է 10 –ով, որ իր որդին կտրվի քննություններից: Սրանով նա վրեժ է լուծել Գավաշելիի պատճառով նրա որդուց: Նա դատի է տվել դպրոցի տնօրենին եւ հաղթել է ավագ որդու մեդալի հարցում:

Դպրոցի տնօրենը ասում է, որ քննության պատասխանները հայտնի կլինի հունիսի 25-ին:

Ծնողները պնդում են, որ շատ անգամ դիմել են  Ախալցխայի կրթական ռեսուրսների ղեկավար Խաթունա Խմալաձեին, սակայն նա դպրոց չի հաճախել ոչ էլ հետաքրքրվել այս հարցով: