Ախալցխայի Հոգևոր Տեսչությունն շարունակում է հաշմանդամ ու կարիքավոր ընտանիքներին օգնելու ծրագիրը

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունն սոցիալական ծրագրերի շրջանակներում, շարունակում է օգնության ձեռք մեկնել կարիքավոր ընտանիքներին: Հունիսի 15-ին Ախալցխայի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ՝ Հոգշ․ Տ․ Հակոբ աբեղա Սահակյանը հերթական անգամ այցելեց ք․ Ախալցխայի․ Թամարաշվիլի 41 հասցեում բնակվող Կոպաձեների ընտանիքին։ Կոպաձե Քիշոն առաջի կարգի հաշմանդամ է,12 տարի է զրկված է տեսողությունից, անկողնային հիվանդ է։

Օգնություն տրամադրվեց նաև ք․ Ախալցխայի փ․Խանցթելի 34 հասցեում բնակվող Բլիաձեների ընտանիքին։ Տիկին Գուլնազին 30 տարի է զրկված է տեսողությունից, ապրում է քրոջ հետ և գոյատևում են թոշակի գումարով։

Երկու ընտանիքներն էլ ընդգրկված են կույրերի կազմակերպության մեջ։