Ախալցխայի ճանապարհի փոսերը կրկին լցվում են ավազաքարով

Ախալցխայի Ռուսթավելի փողոցի ճանապարհի վնասված հատվածները կրկին լցվում են ավազաքարով։ Նման մեթոդով վերանորոգման աշխատանքներ են ընթանում նաեւ Կոստավա փողոցի վրա։

Ախալցխայի վարորդները իրենց հերթին բողոքում են, որ փողոցով տեղափոխվելը շատ բարդ է դարձել, քանի որ մի-քանի տեղերում փոսերի մեջ լցված ավազաքարերը արդեն դուրս են եկել։

Ինչպես նշում են Ախալցխայի քաղաքապետարանում՝ փոսերը ավազաքարով լցնելը ժամանակավոր գործողություն է, եւ Կոստավայի ու Ռուսթավելի փողոցներում ծրագրված է վնասված հատվածների ասֆալտապատում։ Թե երբ պիտի իրականացվեն այս շինարարական աշխատանքները քաղաքապետարանում ոչ-ոք չի կոնկրետացնում։