Կառավարության կազմը պաշտոնապես ներկայացվել է Վրաստանի խորհրդարանին

Կառավարության կազմը պաշտոնապես ներկայացվել է Վրաստանի խորհրդարանին վստահության քվե ստանալու համար: Վրաստանի վարչապետի թեկնածու է ներկայացվել Մամուկա Բախտաձեն։

Մամուկա Բախտաձեի խոսքերով նախարարների թիվը 14-ից կրճատվելու է 12-ի, ինչպես նաեւ երկրում փոխվելու են թվով վեց նախարարներ։

Ըստ խորհրդարանին ներկայացված փաստաթղթի, էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար է լինելու Գիորգի Չերկեզիշվիլին

Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալքալիանին

Ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան

Ֆինանսների նախարար Նիկոլոզ Գագուան

Կրթության եւ գիտության նախարար Միխեիլ Չխենկելին

Աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական հարցերի նախարար Դավիթ Սերգեյենկոն

Բռնագրաված տարածքներից տեղահանված անձանց եւ փախստականների տեղավորման նախարար Աոզար Սուբարին

Շրջակա միջավայրի եւ գյուղատնտեսության նախարար Լեւան Դավիթաշվիլին

Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Մաիա Ցկիտիշվիլին

Մշակույթի եւ սպորտի նախարար Միխեիլ Ջորջաձեն

Պաշտպանության նախարար Լեւան Իզորիան

Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին

Պատիժների իրականացման և պրոբացիայի նախարար Կախա Կախիշվիլին

Հաշտեցման և քաղաքացիական հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին