Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը հայտնաբերել է անօրինական ձևով մեծ քանակության գույք սեփականաշնորհելու երկու փաստ և երկու մեղադրանք առաջադրել: Հետաքննությունը պարզել է, որ միայն մի դեպքի ժամանակ, մեղադրյալը օգտագործելով կեղծ փաստաթղթեր սեփականացրել է Նինոծմինդայի մունիցիպալիտետում գտնվող 558 մ 2 հողատարածքը, որը կազմում է 33 862 լարի:
Ներկա դրությամբ այդ հողատարածքը արգելադրված է: Երկրորդ դեպքում՝ օգտագործելով կեղծ ապօրինի լիազորագիր, անձը սեփականացրել է Թբիլիսիում բնակվող անձի թվով երեք հողատարածք, որոնց արժեքը կազմում է 469 000 լարի:
Այս փաստերի առիթով կատարվում են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ բացահայտելու հանցագործությանը մասնակցող այլ անձանց մասնակցությունը: Քրեական գործը քննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 3-րդ մասով եւ Վրաստանի քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է 6-ից 9 տարի ազատազրկում: