Մոտ ապագայում նախատեսվում է թոշակները ավելացնել 20 լարիով

Վրաստանի վարչապետի թեկնածու Մամուկա Բախտաձեի խոսքերով կառավարությունը մտադիր է 2019-2020թ ավելացնել քաղաքացիներին տրվող թոշակը։ Այդ մասին վարչապետի թեկնածուն հայտարարել է Վրաստանի խորհրդարանում անցկացվող արտահերթ նիստի ժամանակ:

Վարչապետի թեկնածուի խոսքերով երկրի կառավարությունը շարունակելու է իրականացնել նպատակային սոցիալական ծրագրերը խոցելի խմբերի նյութական վիճակը մեղմելու համար: