Վրաստանի վարչապետ է դարձել Մամուկա Բախտաձեն

Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել կառավարության կազմին և կառավարական ՝ «ազատություն, արագ զարգացում, բարեկեցություն» ծրագրին, հայտնում է Վրաստանի առաջին ալիքը:

Կառավարությանը վստահություն է հայտնել 99 պատգամավոր, 6 պատգամավոր դեմ է քվեարկել:

Վրաստանի վարչապետ է դարձել Մամուկա Բախտաձեն.

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար – Գիորգի Չերքեզիշվիլի.

Արտաքին գործերի նախարար – Դավիթ Զալկալիանի.

Ներքին գործերի նախարար – Գիորգի Գախարիա.

Ֆինանսների նախարար – Նիկոլոզ Գագուա.

Կրթության և գիտության նախարար – Միխեիլ Չխենկելի.

Աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար – Դավիթ Սերգեենկո.

Բռնազավթված տարածաշրջաններից բռնի տեղահանված անձանց, վերաբնակեցման և փախստականների նախարար – Սոզար Սուբարի.

Միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլի.

Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարար – Մայա Ցքիտիշվիլի.

Մշակույթի և սպորտի նախարար – Միխեիլ Գիորգաձե.

Պաշտպանության նախարար – Լևան Իզորիա.

Արդարադատության նախարար – Թեա Ծուլուկիանի.

Պատժակատարողության և պրոբացիայի նախարար – Կախա Կախիշվիլի.

Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար – Քեթևան Ցիխելաշվիլի.

Բացի այդ, ինչպես նշել է վարչապետ Մամուկա Բախտաձեն, մոտ երեք շաբաթում պատրաստվելու է նվազեցված կառավարության հայեցակարգը: Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում, նախարարությունների քանակը 14-ից դառնում է 11: Նշված փոփոխություններից հետո, խորհրդարանը կրկին վստահություն է հայտնելու նոր կառավարությանը: Արդեն հայտնի է, որ նոր կառավարությունում փոխվել են՝ ֆինանսների, էկոնոմիկայի և արտաքին գործերի նախարարները: