Ախալքալաքի շրջանային ժողովի «Վրաստանի Հայրենասերների դաշինք» խմբակցությունը դիմել է Ջավախքից ընտրված Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավորին

Օրերս Ախալքալաքի շրջանային ժողովի «Վրաստանի Հայրենասերների դաշինք» խմբակցությունը դիմել է Ջավախքից ընտրված Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավոր՝ Հենզել Մկոյանին։ Ինչպես Akhaltskha.Net-ին տեղեկացրեց խմբակցության ղեկավար Սամվել Պետրոսյանը, նրանք դիմել են Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանին հանդիպման պահանջով, որպեսզի պատգամավորը հաշվետվություն ներկայացնի խորհրդարանում իր կողմից իրականացրած աշխատանքների։

«Հաշվի առնելով այն փաստը, որ երկրում ընտրելու են նոր կառավարություն, մենք հրավիրել ենք մեր շրջանից ընտրված մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանին գալ եւ ընդլայնված նիստ անցկացնել Ախալքալաքի շրջանային ժողովի հետ, որի ընթացքում նա մեզ կտեղեկացնի իր կատարած աշխատանքների մասին երկրի ու շրջանի համար։ Այդ դիմումը մենք ուղարկել ենք պատգամավոր Հենզել Մկոյանին, սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանին եւ Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանին»,- ասում է Սամվել Պետրոսյանը եւ ավելացնում, որ երբ պատգամավորը ներկայանա շրջանային ժողովի ընդլայնված նիստին եւ հաշվետվություն տա, դրանից հետո շրջանային ժողովը գնահատական կտա նրա գործունեությանը։

Ախալքալաքի շրջանային ժողովի «Վրաստանի Հայրենասերների դաշինք» խմբակցության  կողմից ուղարկված նամակը Akhaltskha.Net-ին ներկայացնում ենք ներքեւում