Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը Կարզախի վրաց-թուրքական սահմանին հայտնաբերել է գազի ատրճանակ եւ հրացանի փամփուշտներ։
«Հունիսի 16-ին «Կարզախ» մաքսային անցակետում Ֆինանսների նախարարության եկամուտի ծառայության մաքսային ծառայողը կասկածանքի հիման վրա Թուրքիայի քաղաքացի Բ․Է․-ին պատկանող մեքենան խուզարկելու արդյունքում հայտնաբերել է չհայտարարագրված գազի ատրճանակ, ատրճանակի 6 փամփուշտ եւ հրացանի 12 փամփուշտ։ Հայտնաբերված իրերը փոխանցվել են ներքին գործերի նախարարություն հետագա արձագանքի նպատակով»,- նշված է եկամուտի ծառայության հայտարարությունում։