Դատարանի որոշման համաձայն Ախալցխացի Գեւորգ Իրիցյանը կմնան կալանքի տակ

«Սասնա ծռերի» անդամներ Թաթուլ Թամրազյանն ու Գեւորգ Իրիցյանն ազատ չարձակվեցին:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ հունիսի 22-ին, դատավոր Արշակ Վարդանյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, որոշեց մերժել պաշտպանական կողմի միջնորդությունը:

Նշենք, որ Իրիցյանի եւ Թամրազյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Սերգեյ Բագրատյանը, գրում է news.am-ը։

Հարկ է նշել, որ  Արցախյան ազատամարտիկ Գեւորգ Իրիցյանը Ախալցխա քաղաքի բնակիչ է։ Գեւորգ Իրիցյանը իր ողջ գիտակից կյանքը նվիրել է իր ազգին ու հայրենիքին։ Նրան ամբողջ քաղաքը ու Սամցխե-Ջավախքի բնակչությունը ճանաչում է որպես հերոս մարդու։ Որպես Արցախյան ազատամարտիկ նրա օրինակով բազմաթիվ սերունդներ են դաստիարակվել Ջավախքում եւ տվյալ դատավորը պետք է հասկանա, որ իր որոշումներով խաղում է բազմահազարանոց հայկական շրջանի զգացմունքների վրա։