Վրաստանում ՀՀ դեսպանը խոստացել է հետևողական լինել Աղքյորփիի խնդիրների լուծմանը

Aliq.ge-Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Աղքյորփի գյուղի բնակիչների հետ: Դեսպանը Հայաստանում բնակվող ծնունդով աղքյորփեցիներին հորդորել է օգտակար լինել հայրենի գյուղին՝ ներդրումներ անելով: Դեսպանի կարծիքով՝ դա հայապահպանության լավագույն օրինակ է:

Սադոյանին ուղեկցող Մարնեուլիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Զաուր Տաբատաձեն համակարծիք է դեսպանի հետ, որ Հայաստանում բարեկեցիկ կյանք վարող աղքյորփեցիները կարող են գյուղում բարեկարգման ծրագրեր իրականացնել: Վերջինս բերել է ադրբեջանցիների օրինակը՝ վստահեցնելով որ ադրբեջանաբնակ քաղաքացիները հաճախ են պատրաստակամություն հայտնում և ադրբեջանաբնակ տարածքներում բարեկարգման ծրագրերի առաջարկներով դիմում շրջանային ղեկավարությանը:

Հանդիպման եկած Աղքյորփիի բնակիչները խնդիրների մասին խոսել կամ չեն սիրում, կամ դրանք գյուղում չկան: Գյուղի ամենացավոտ հարցերից մեկը ասֆալտին կարոտ փողոցներն են: Հենց այս հարցն էլ բարձրացվեց: Մանկապարտեզի բացակայությունը և դպրոցի շենքային պայմանների բարելավումը ևս լուրջ խնդիրներ են համարում բնակիչները:

БезымянныйԴեսպանն ի պատասխան խոստացավ համապատասխան առաջարկությամբ դիմել, նշեց նաև, որ վրաց գործընկերների՝ մասնավորապես շրջանային ղեկավարության հետ փոխգործակցության պայմանավորվածություն կա:

Սադոյանը խոստացավ խնդիրների լուծմանը հետևողական լինել և մոտ ապագայում կրկին այցելել գյուղ: