ՋԱՀ-ը խրախուսական մրցանակներ հանձնեց «Ընթերցման օլիմպիադայի» մասնակիցներին

Հունիսի 27-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ «Անտարես» մեդիա հոլդինգի կողմից արդեն 7-րդ անգամ կազմակերպվող «Ընթերցման օլիմպիադայի» հանրապետական փուլը:

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամն (ՋԱՀ) արդեն 4-րդ տարին է, ինչ աջակցում և խրախուսական մրցանակներ է տալիս օլիմպիադայի մասնակիցներին: Հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Սամվել Մկոյանը իր ելույթում չափազանց կարևորեց դպրոցականների համար ընթերցանության մրցույթների կազմակերպումը և առաջարկեց նմանատիպ օլիմպիադաներ կազմակերպել նաև Ջավախքում:

Մրցույթի մասնակիցներին հանձնվեց ՋԱՀ-ի կողմից հրատարակված ականավոր գրականագետ Գրիգոր Վանցյանի 3 հատորից բաղկացած ժողովածուն, ջավախքցի աշուղ Թիֆիլու գիրքը, Աշուղ Ջիվանու լավագույն կատարումների սկավառակ, Ջիվանու հուշանվեր, ինչպես նաև Ջիվանու տուն-թանգարանի հավաստագիր, որը հնարավորություն է տալիս ընտանիքով և դասարանով անսահմանափակ անվճար այցելել Ախալքալաքի Կարզախ գյուղում գործող Աշուղ Ջիվանու տուն-թանգարան մինչև 2019թ. օգոստոս ամիսը:

Jah.am