Լոս Անջելեսի հայերը գյումրեցիների համար հանգանակեցին 562․000 ԱՄՆ դոլար

Լոս Անջելեսում տեղի ունեցավ ԱՄՆ-ի «Հայաստան հիմնադրամի»-ի 4-րդ ամենամյա դրամահավաքը Գյումրիի համար։ 7 ժամվա ընթացքում հանգանակվեց 562․000 ԱՄՆ դոլար, որի արդյունքում ևս մի քանի գյումրեցի ընտանիք ընդմիշտ կլքի տնակն ու կտեղափոխվի նոր ու հարմարավետ տուն։

Ուղերձով հանդես եկավ նաև սփյուռքի նախարարը:

Այս մասին տեղեկանում ենք սփյուռքի նախարարության facebook-յան էջից։