Կայացավ Վլադիրմիր և Գայոս Ղարսլյան եղբայրների հիշատակին նվիրված 22-րդ ֆուտբոլի մրցաշարը

Հուլիսի 7-ին Նինոծմինդայում անցկացվեց Վլադիրմիր և Գայոս Ղարսլյան եղբայրների հիշատակին նվիրված հերթական 22-րդ ֆուտբոլի մրցաշարը, որը հովանավորվում և կազմակերպվում է Արմեն և Թաթուլ Ղարսլյանների կողմից:

Մրցաշարին ներկա էին բարերարներ Արմեն և Թաթուլ Ղարսլյանները, Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Կախա Սամխարաձեն, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, Նինոծմինդայի շրջանային ժողովի նախագահ Սմբատ Կյուրեղյանը, ՋԱՀ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը, գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը, խորհրդի անդամներ և բազմաթիվ ֆուտբոլասերներ:

Մրցաշարին մասնակցում էին շրջանի 8 գյուղերի թիմերը՝  Հեշտիայի, Փոքր Խանչալիի, Օրոջալարի, Մեծ Խանչալիի, Խոջաբեկի, Ժդանովականի, Գանձայի և Ջիգրաշենի: Մրցաշարում առաջին տեղը զբաղեցրեց Ժդանովական գյուղի թիմը, որին հանձնվեց գավաթը, իսկ 2-րդ և 3-րդ տեղը զբաղեցրած թիմերին հանձնվեցին մեդալներ և հուշանվերներ:

Նինոծմինդայում անցկացվող ամենամյա մրցաշարը նպաստում է Ջավախքում սպորտային կյանքի զարգացմանը, առողջ ապրելակերպի տարածմանը և երիտասարդների համախմբմանը:

Լուսանկարների աղբյուրը՝ goo.gl/7Vkxsn

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամ