Այսօր ԵԱՀԿ-ի խորհրդարանական ասամբլեայի նիստին կքննարկեն Վրաստանի պատրաստած բանաձևը

1tv.ge-Այսօր ԵԱՀԿ-ի խորհրդարանական ասամբլեայի նիստին կքննարկեն Վրաստանի պատրաստած բանաձևը։  Քաղաքականության աշխատանքների և անվտանգության հանձնաժողովին ստացած աջակցությունից հետո, վրաց պատվիրակությունը հույս ունի, որ բանաևի նախագիծը նիստին մեծ աջակցություն կունենա։

Նախագծի աջակցման դեպքում, ԵԱՀԿ-ի խորհրդարանական ասամբլեան Ռուսաստանին կոչ է կանի չխանգարել հետաքննության։

Տեքստում խոսքը Վրաստանի բռնազավթված տարածքներում մարդու իրավունքների խիստ խախտման, բռնի կերպով տեղափոխված անձանց իրենց սեփական ապրելավայր ետ վերադարձնելու կարևորության և միջազգային մոնիտորներին բռնազավթված տարածքներ թողնելու մասին է։

ԵԱՀԿ-ի խորհրդարանական ասամբլեային ներկայացված բանաձևի նախագիծը իր մեջ ներառում է Վրաստանի կառավարության «Քայլ դեպի ավելի լավ ապագա» նախաձեռնությունը։

ԵԱՀԿ-ի խորհրդարանական ասամբլեայի նախագահ Գիգի Ծերեթելիի խոսքով, նա համոզված է, որ ասամբլեան կընդունի բանաձևը։

Իմ կարծիքով շատ լավ նախադեպ է, երբ հանձնաժողովում այսպիսի աջակցություն է, հատկապես այն ժամանակ, երբ որոշ պատվիրակությունների կողմից կար փոփոխությունների ցանկություն, սակայն ինչպիսի տեսքով էլ Վրաստանի պատվիրակությունը ներկայացրեց նախագիծը, այնպես էլ աջակցեցին։ Պլենար նիստին տեղի ունեցավ դիմադրություն, սակայն համոզված եմ, որ այս բանաձևը կընդունվի, քանի որ սա ճշմարիտ ու հիմավոր է և բացարձակապես համապատասխանում է այն իրականությանը, որն առկա է, – նշել է Գիգի Ծերեթելին։

Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի, Սոփո Քացարավայի հայտարարությամբ, բանաձևում շատ կարևոր հարցեր է նարկայացված։

Ինչպես տեսաք, հանձնաժողովի մեծամասնությունը մեր բանաձևին աջակցեց – 45 պատվիրակ։ Իրականում, այս բանաձևին դեմ էր միայն Ռուսաստանի Դաշնություը։ Հաջորդ փուլը, դա պլենար նիստին բանաձևի քննարկումն է և ես հույս ունեմ, որ մեր բանաձևը մեծ աջակցությամբ կհաստատվի ԵԱՀԿ-ի խորհրդարանական ասամբլեայի այս նիստին, – հայտնել է Սոփո Քացարավան։