Ռաբաթի բերդը կունենա թանգարանի նորացված ցուցասրահ

Այսօր հուլիսի 11-ին բացվելու են Սամցխե-Ջավախքի թանգարանի նորացված ցուցասրահները։ «Ցուցասրահում ավելացել է շրջանում նոր հայտնագործված իրեր,  ցուցասրահը վերանորոգվել է տեխնիկապես  եւ կահավորվել է  ժամանակակից թանգարանային չափորոշիչների համապատասխան լուսավորությունով»,- նշված է Վրաստանի ազգային թանգարանի  տարածած հայտարարությունում։

Սամցխե-Ջավախքի թանգարանի ցուցասրահը  բովանդակությամբ եւ տեխնիկապես նորոգումը պայմանավորված էր 2015-2016թթ-ին Ադիգենի շրջանի Օրճոսան գյուղում   «Հարավային Կովկասի  խողովակաշարի լայնացման» նախագծի (SCPX) շինարարական տարածքում  հնագիտական պեղումների  արդյունքում գտած իրերի հետ, որոնցով պետք է լրացվեր թանգարանը։