Ադիգենիի շրջանում շարունակվում է ճանապարհային ենթակառուցվածքի կարգավորումը

Հուլիսի 11-ին Ադիգենիում Սամցխե-Ջավախքի նահանգապետ Կախա Սամխարաձեն  ուսումնասիրեց Լելովանի-Ամխերի տրանսպորտային ճանապարհի վերանորոգման աշխատանքները։ Այս նախագծի  արժեքը կազմում է 1 146 542 լարի։ Վերանորոգվող ճանապարհի երկարությունը 2.9 կմ է։ Ճանապարհից օգտվում են  Լելովանիի եւ Ամխերիի 1431 բնակիչ, ինչպես նաեւ զբոսաշրջիկները, ովքեր  այցելում  են Թրիալայի լճերը։

Տվյալ ճանապարհի շինարարությունը  էապես կնպաստի այդ շրջաններում զբոսաշրջիկների քանակի աճին։ Նախագիծը ֆինանսավորվում է շրջաններում իրականացվող նախագծերի հիմնադրամից։ «Այս գյուղերի ժանապարհը առաջին անգամ է ասֆալտապատվում եւ այս փաստը շատ կարեւոր է բնակչության համար, ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական  առումով», — նշեց Կախա Սամխարաձեն։