ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի հռչակագիր — Վրաստանը անպայման դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ

1tv.ge-ՆԱՏՕ-ի լիդերները, Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստի ավարտին ընդունել են հռչակագիր, որտեղ մեկ անգամ ևս հաստատել են, որ Վրաստանը անպայման դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ:

Փաստաթղթում նշված է նաև, որ այս առաջընթացի անբաժան մասն է անդամության ռազմավարական ծրագիրը, MAP-ը:

«Վրաստանը մեկ անգամ ևս հաստատել է, որ նրա ձգտումը ՆԱՏՕ-ի անդամությանը երկրի արտաքին և անվտանգության քաղաքականության հիմնական առաջնահերթությունն է, որին աջակցում է վրաց հասարակությունը և այն գրված է Վրաստանի նոր սահմանադրությունում: Դաշնակիցները մեկ անգամ ևս հաստատել են, որ 2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովին ընդունած որոշումը, որ Վրաստանը դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ, մնում է ուժի մեջ: Նրանք ողջունում են 2008 թվականից հետո Վրաստանի կողմից գրանցած հաջողությունները»,-ասված է հռչակագրի 6-րդ հոդվածում:

Դաշնակիցները մեկ անգամ ևս ողջունում են Վրաստանի կողմից բարեփոխումների տեսանկյունից գրանցած կարևոր հաջողությունները, որը նրանց խոսքերով պետք է շարունակվի: