Հայաստանում է գտնվում Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի գլխավորած պատվիրակությունը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան’ի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին հաղորդում է ՀՀ Մարդու իրավունքների  պաշտպանի կայքէջ

Եռօրյա այցի ընթացքում նախատեսվում է քննարկում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակի մասին, աշխատանքային հանդիպում՝ նվիրված մարդու իրավունքների ազգային հաստատությունների փորձի փոխանակմանը, ինչպես նաև համատեղ այց քրեակատարողական հիմնարկներ։

Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան առանձնազրույցներ կունենա նաև ազատությունից զրկման վայրերում գտնվող ազգությամբ վրացի անձանց հետ։