Վերանորոգվել են մանկական ժամանցի համար նախատեսված խաղասրահները

Վերանորոգվել են Ախալցխայի կենտրոնական այգում, ինչպես նաեւ  ոստիկանության շենքի մոտակայքում եւ Ապրիլի 9 փողոցի վրա գտնվող մանկական ժամանցի համար նախատեսված խաղասրահները։

Քաղաքապետարանի կողմից իրականացված աշխատանքների արդյունքում  փոխվել  են երեխաների համար նախատեսված սահելու բլրակները, ճոճանակները իրենց շղթաներով, ինչպես նաեւ մի շարք մանկական ժամանցի համար նախատեսված այլ սարքավորումներ։