Բրյուսելում անցկացված հանդիպումներին մեկ անգամ ևս ընդգծվել է Վրաստանի Եվրամիությանն ինտեգրման ճանապարհին սկզբունքային աջակցության մասին. Մամուկա Բախտաձե

1tv.ge-Բրյուսելում անցկացված հանդիպումներին մեկ անգամ ևս ընդգծվել է Վրաստանի Եվրամիությանն ինտեգրման ճանապարհին սկզբունքային աջակցության մասին,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, ով ամփոփել է այցը Բելգիայի թագավորություն:

Նրա խոսքով, Վրաստանի կառավարության կողմից նախատեսված բարեփոխումներին աջակցում են երկրի բարեկամները:

«Բարեփոխումները, որոնք պետք է անցկացնենք, մեծ աջակցություն ունեն մեր բարեկամների մոտ:Քննարկել ենք Եվրամիության հետ ազատ առևտրի պայմանագրով ստանձնած պարտականությունների կատարման հարցը: Երեկ ունեցել ենք կարևոր հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Վրաստանի Եվրամիության ինտեգրման ճանապարհին մեկ անգամ ևս նշվել է սկզբունքային աջակցությունը»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն:

Վարչապետի խոսքով, միանշանակ աջակցություն կա նաև տնտեսական բարեփոխումների նկատմամբ, որն իրականացնում է կառավարությունը:

Մամուկա Բախտաձեն որպես վարչապետ առաջին անգամ այցելեց Բրյուսել։ Վարչապետի պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Դավիթ Զալքալիանին և պաշտպանության նախարար Լևան Իզորիան: