Արսեն Խառատյան․ Ընդամենը 1 ամիս պահանջվեց հյուսիսի 3 միջպետական ճանապարհներից մեկի, Տավուշի վատթարագույն` Սարիգյուղ-Ոսկեպար հատվածը մեծամասամբ հիմնարար վերականգնելու համար

Հայաստանը Վրաստանի հետ կապող ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհները Սերժ Սարգսյանի Հայաստանում մի քանի տարի հնարավոր չէր լինում նորոգել: Ընդամենը 1 ամիս պահանջվեց հյուսիսի 3 միջպետական ճանապարհներից մեկի, Տավուշի վատթարագույն` Սարիգյուղ-Ոսկեպար հատվածը մեծամասամբ հիմնարար վերականգնելու համար: Այս տեմպով նորոգման աշխատանքները շարունակելու պարագայում մինչև ամառվա վերջ ավարտված կլինի նաև Ջուջևան-Նոյեմբերյան հատվածը: Զուգահեռաբար աշխատանքներ են տարվում Լոռվա ձորի ճանապարհի նորոգումն ավարտին հասցնելու համար:

Ակնհայտ է, որ այս ու նմանատիպ այլ բազային խնդիրներ լուծելու համար կախարդական փայտիկի կարիք չկա, եթե առկա է կոռուպցիան արմատախիլ անելու քաղաքական կամքը:

Արսեն Խառատյանի facebook-ի էջից