Իլիա երկրորդը վատացել է պատարագի ժամանակ

1tv.ge-Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդը Սուրբ Երրորդության տաճարում վատացել է պատարագի ժամանակ:

Ինչպես առաջին ալիքին հայտնել է պատրիարքի անձնական բժիշկ, Ցիսանա Շարտավան, այս պահին Իլիա երկրորդը գտնվում է պատրիարքարանում և նրա առողջությանը վտանգ չի սպառնում:

«Պատրիարքը գտնվում էր Փասանաուրիում, այնտեղից եկել է մայրաքաղաք, երևի բարձրության փոփոխման պատճառով նրա մոտ ընկել է ճնշումը: Այս պահին նա մեր վերահսկողության տակ է: Նա առավոտյան իրեն լավ չէր զգում և մենք խնդրեցինք, որ նա չգնար տաճար, սական նա չփոխեց իր որոշումը:

Այս պահին նա իրեն լավ է զգում և գտնվում է պատրիարքարանում»,-հայտարարել է Ցիսանա Շարտավան: