Բորժոմիում անտառի վերականգնումը մեկնարկելու է սեպտեմբեր ամսից

Անցյալ տարի հրդեհի պատճառով վառված 943 հեկտարից առաջին փուլում 2018-2019 թվականներին  սկսվելու է 250 հեկտարի վերականգնումը: Բնապահպանության եւ գյուղատնտեսության նախարարության տվյալներով, սածիլների տնկում և ցանելու աշխատանքները կսկսվեն սեպտեմբերի կեսերից: Մինչեւ 400 հազար  սածիլ է տնկվելու 144 հեկտար վրա: Անտառի վերականգնման ծրագրի հիմնական նպատակն է հովտում վերականգնել բնության անտառային էկոհամակարգը, որի համար օգտագործվում է միայն տեղական ստանդարտ սածիլ:

Վառված տարածքի վիճակը հատուկ հանձնաժողովը սկսել էր ուսումնասիրել անցյալ տարվանից: Անցկացվել են նաև լաբորատոր աշխատանքներ, որոնց շնորհիվ կատարվել են երկրաբանական, հողային լաբորատոր հետազոտություններ: Ելնելով արդյունքներից եւ հիմքի վրա անցկացված դաշտային մոնիտորինգի հիման վրա, ազգային անտառային գործակալության մասնագետները, նախապատրաստել են անտառի վերականգնման ծրագիր:

Հաշվի առնելով, որ անտառի վերականգնումը  դժվար եւ երկարատեւ գործընթաց է լինելու, աշխատանքները վերահսկելու են   անտառային տնտեսության ծրագրի  մասնագետները: Նախորդ տարիների նման,  այս ծրագրում  ընդգրկված կլինեն նաեւ տեղացիները: