Իմ դիրքորոշումն է, որ նախագահական ընտրություններին առաջադրենք արժանի և անկախ թեկնածուի, եթե չի լինի այդպիսին, ապա ոչ մեկին չաջակցենք և թող ընդիմությունը կիսի այդ ինստիտուտը. Բիձինա Իվանիշվիլի

1tv.ge-«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին հայտարարում է, որ «Վրացական երազանքում» զրուցում են նախագահի մի քանի թեկնածուի շուրջ, այդ թվում խոսքը գնում է նաև անձամբ Բիձինա Իվանիշվիլիի մասին, ինչպես նաև Սոզար Սուբարի, Զուրաբ Աբաշիձեի, Դավիթ Սերգիենկոյի և Թեա Ծուլուկիանիի մասին:

Ինչպես Բիձինա Իվանիշվիլին ասել է առաջին ալիքի եթերում, քննարկումը դեռևս չի ավարտվել, սակայն նրա դիրքորոշումն է, որ «Վրացական երազանքը» պետք է աջակցի արժանի և անկախ թեկնածուին, որը կլինի երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման կողմ արված քայլ:

«ՈՒնենք շատ արժանի թեկնածուներ, ով կարող է հաղթել հենց առաջին տուրում: Անկեղծորեն ասեմ, իմ դիրքորոշումն է և «Վրացական երազանքի» անդամներին միշտ ասում եմ, որ թիմից չանվանենք թեկնածուին, մի պարզ պատճառի համար, որ երկրի արագ, ժողովրդավարական զարգացման համար լավ կլիներ, որ մենք աջակցեինք արժանի թեկնածուին, իսկ եթե չի լինի ոչ ոք, ապա ոչ մեկին չաջակցենք և ընդիմությունը պայքարի այդ ինստիտուտի համար»,-հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին:

Նրա խոսքերով, երկրում ինչպես տնտեսությունն է աղքատ, այնպիսի աղքատ է նաև հասարակության վերնախավը:

«Այսօր սկսած գամգեբելիից, վերջացած վարչապետով, ողջ իշխանությունը պատկանում է «Վրացական երազանքին»: Խորհրդարանում ունենք սահմանադրական մեծամասնություն, դա նույնպես վայրի է թվում Եվրոպայի համար: Եվրոպան սիրում է բազմակուսակցություն: Ցավոք ինչպես տնտեսությունն է աղքատ, այնպիսի աղքատ է նաև հասարակության վերնախավը: Թող ոչ մեկ չմտածի, որ բոլոր գործընթացները կառավարելու է «Վրացական երազանքը»: Այս ֆոնին լավ կլիներ, որ կուսակցությունը չառաջադրեր թեկնածուի»,-հայտարարել է Իվանիշվիլին: