ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին։

Ողջունելով հյուրին`նախարարը բարձր է գնահատել երկու երկրների միջև համագործակցության ամուր հիմքերը։

Հանդիպմանն անդրադարձ եղավ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրներին: Կողմերը քննարկեցին Բագրատաշենի կամրջի շինարարության ծրագրին վերաբերող մանրամասներ։

Նախարարն ու դեսպանը զրուցեցին նաև երկաթուղային փոխադրումներին առնչվող հարցերի շուրջ, մասնավորապես, Երևան-Բաթումի-Երևան երթուղին առավել բարեկարգ շարժակազմով սպասարկելու հնարավորությունների մասին։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Լարսի ավտոճանապարհին, բեռնափոխադրումներին և ուղևորափոխադրումներին առնչվող մի շարք խնդիրների։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական Տեխնոլոգիաների նախարարության Լրատվական ծառայությունը։