Քեթևան Ցիխելաշվիլին Նինոծմինդայում հանդիպել է Վիրահայոց թեմի հոգևորականների և բնակչության

1tv.ge-Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով Վրաստանի պետական նախարարը Նինոծմինդայում հանդիպել է Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևորականների և հավատացյալների հետ:

Քեթևան Ցիխելաշվիլին հանդիպման մասնակիցներին ծանոթացրել է քաղաքացիական հավասարության և ինտեգրման պետական ռազմավարության շրջանակներում, Սամցխե-Ջավախքի շրջանում իրականացված և ընթացիկ նախագծերի հետ:

Նախարարը խոսել է տեղի հոգևորական անձանց և հավատացյալների համար անցկացվելիք վրաց լեզվի հատուկ դասընթացների մասին, որոնք պետական նախարարի ապարատի նախաձեռնությամբ և Զուրաբ Ժվանիայի անվան պետական վարչարարության դպրոցի աջակցությամբ, սեպտեմբերից կանցկացվեն Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սուրբ Սարգիս եկեղեցում:

Նախագծի նպատակն է պետական լեզվի իմացության մակարդակի բարելավումը:

Քիչ անց, Ցիխելաշվիլին Ախալքալաքում բացել է տեղեկատվական քարոզարշավ, որը նկատի ունի պետական ծրագրերի և ծառայությունների մասին Սամցխե-Ջավախքի շրջանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրազեկում:

Առաջիկա շաբաթվա ընթացքում բնակչությանը փոխանցվելու է տեղեկություն առողջապահական, գյուղատնտեսական, սոցիալական և տնտեսական ծրագրերի մասին:

Նման քարոզարշավ արդեն անցկացվել է Քարթլիի և Կախեթիի շրջաններում: Սամցխե-Ջավախքում առողջապահության, էկոնոմիկայի, ֆինանսների և բնապահպանության նախարարությունների ներգրավվածությամբ բնակչության հետ տեղեկատվական հանդիպումներն անցկացվելու են վրացերեն և հայերեն լեզուներով: