Մինդիա և Զուրաբ Շաինիձիները «Վրացական երազանքի» կողմնակիցներին մեղադրում են ծեծի մեջ

Զուրաբ Շաինիձեն իշխող կուսակցության Ադիգենիի ներկայացուցիչներին մեղադրում է ծեծի և ճնշման մեջ:  Սակրեբուլոի կուսակցության «Եվրոպական Վրաստան»-ի անդամները նշում են որ, հուլիսի 28-ին Շուամթոբայի տոնակատարության ժամանակ, երեխաների միջև սկսած բանավեճը վերածվել է մեծահասակների վեճի:

«Արդեն մութն ընկել էր, սպասում էինք մեքենային, երբ քարերով և ձեռնաշղթաներով մոտեցան մեզ և ամեն մեկիս մոտ 8-10 մարդ սկսեցին հարվածել: Սա ինձ եւ իմ ընտանիքի համար առաջին դեպքը  չէ: Մեզանից 8 հոգու այնպես ծեծեցին, որ բժշկական միջամտության կարիք ունեցանք իսկ իմ որդին էլ վիրահատության կարիք ունեցավ: Ես բոլորի հետ լավ հարաբերություններ ունեի, բայց 2016 թվականի ընտրություններից հետո «Վրացական երազանք»-ի կողմնակիցները դիմում են այսպիսի քայլերի: Հույսով եմ, որ նրանք գոնե այս անգամ  անպատիժ չեն մնա», — ասում է Զուրաբ Շաինիձեն:

Նրա ասածով, նրա որդուն 2 անգամ վիրահատել են , այս միջադեպի հետևանքի պատճառով: Միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ըստ Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի (բ) կետով: Այժմ Շաինիդզեն եւ այլ տուժողները ոստիկանությունում հարցաքննվում են: