Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել մարիխուանայի օգտագործման օրինականացման հարցով

1tv.ge-Մարիխուանայի օգտագործման օրինականացման հարցով որոշումն այսօր հայտարարելու է սահմանադրական դատարանը: գործը վերաբերում է «Գիրչի»-ի, կոնկրետ Զուրաբ Ջափարիձեի և Վախտանգ Մեգրելիշվիլու հայցին:

Հայցվորը պահանջել է, առանց բժշկի նշանակման Մարիխուանայի օգտագործման համար առկա բոլոր պատժամիջոցները ճանաչել ոչ սահմանադրական:

Հայցվորների մեկնաբանմամբ, մարիխուանայի օգտագործումը ներկայացնում է անձի ազատ զարգացման իրավունքով պաշտպանված ոլորտ: Նրանց պնդմամբ, մարիխուանայի կիրառմամբ հնարավոր է, վնաս հասցվի մի սպառողի առողջությանը, որն անձամբ է վրա հասած հետևանքո պատասխանատուն:

Հայցվորները հայտարարում են, որ անվանված գործողությունը իրական վտանգ չի ստեղծում այլ որևէ արժեքավոր հանրային շահի համար:

Գործի քննարկումն ավարտվել է մայիսին: Որոշումը սահմանադրական դատարանը հայտարարելու է 16:00-ին: