Վրաստանի մուֆթին ուսումնասիրել է Ճելայի մզկիթի պատի նկարները

Վրաստանի մուֆթին ուսումնասիրել է Ադիգենի շրջանի Ճելայի մզկիթում իրականացվող վերանորոգման աշխատանքները։ Բեգլար Քամաշիձեն գլխավորեց  ուրբաթյա  աղոթքը մզկիթում, իսկ հետո տեղացիներին խոստացավ աջակցել սկսված աշխատանքին։

Մզկիթի առաջնորդ Ջամբուլ Աբուլաձեի խոսքերով մզկիթում ղուրանի  աիաթներով գրված պատերը իրականացվել է  տեղի մահմեդականների բարեգործության միջոցով։

Պատերի նկարը  ուսումնասիրել են  նաեւ Խուլոյի շրջանի մուֆթին, Խուլոյի կենտրոնական մզկիթի իմամը  եւ նաեւ մահմեդական  կանանց միությունը։

Ադիգենի շրջանը Ախալցխայի մունիցիպալիտետին կից շրջան է, որտեղ ապրում են բազմաթիվ վրաց մահմեդականներ։