Ախալքալաքում մեկնարկեց ամառային քրիստոնեական Սուրբ Խաչ ճամբարը

Սույն թվականի օգոստոսի 1-ին հերթական անգամ Ախալքալաքում մեկնարկեց տարիներ ի վեր արդեն բարի ավանդույթ դարձած ամառային քրիստոնեական Սուրբ Խաչ ճամբարը։
Օրհնությամբ Վիրահայոց թեմի բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հովանավորությունը ստանձնեց «Ջինիշյան հիշատակի հիմնադրամը»։

Ծրագրում ընդգրկված շուրջ 150 երեխաները Ախալքալաքի և հարակից գյուղերից 15 օրերի ընթացքում իրենց ամառային ցերեկային հանգիստը կանցկացնեն Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հովանու ներքո գործող բակային ճամբարում։

Սույն ժամանակահատվածում երեխաները կմասնակցեն հոգևոր զրույցների, կսովորեն աղոթքներ, ազգագրական երգ ու պար, կխաղան սպորտային և ինտելեկտուալ խաղեր։

Գերաշնորն Սրբազան հայրը իր օրհնությունն ու գնահատանքն է բերում «Ջինիշյան հիշատակի հիմնադրամին»՝ հովանավորության և Ախալքալաքի շրջանային վարչությանը Ախալքալաքի քաղաքային այգու և հարակից սպորտային հրապարակի տարածքները տրամադրելու համար։


Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան