Մի շաբաթվա ընթացքում Ախալցխայում երեք բնակարան են թալանել

Ախալցխայում վերջի մեկ շաբաթվա ընթացքում երեք բնակարան են թալանել:  Թամարաշվիլի, Ռուսթավելի և Ցխրա Ապրիլի անվան փողոցներում գտնվող բնակարաններից հիմնականում ոսկի և գումար են գողացել:

Ռուսթավելիի անվան  փողոցում գտնվող բնակարանի  սեփականատերերը քաղաքում չեն գտնվել: Նրանք ծովափ  են գնացել հանգստանալու և վերադառնալիս տուն նկատել են  որ գողություն է տեղի ունեցել իրենց տանը:  Նրանց ասածով, գողացել են ոսկեղեն  700 լարիի:

Ինչ վերաբերվում է Ցխրա Ապրիլիի անվան տան գողությանը, ներքին գործերի նախարարության տվյալներով, ընտանիքի անդամները օրվա ընթացքում գտնվել են խանութում և տուն վերադարձել միայն  երեկոյան, վերադառնալիս էլ հայտնաբերել են գողությունը: Ընտանիքի անդամների ասածով,  գողացել են բոլոր ոսկեղեն իրերը և հավաքած ամբողջ գումարը:

Ինչպես հայտնում է ներքին գործերի նախարարությունը, Թամարաշվիլիի անվան փողոցում գտնվող տնից էլ գողացել են գումար և ոսկեղեն:

Վերոնշյալ երեք տնից էլ գողացել են միայն  գումար և ոսկեղեն:

Ներքին գործերի նախարարության տվյալներով, Ռուսթավելիի և Ցխրա Ապրիլիի անվան տների գողության մասին ոստիկանություն են դիմել  օգոստոսի 1-ին,  իսկ ինչ վերաբերվում է Թամարաշվիլիի անվան փողոցի տան գողության մասին, տուժածները ներքին գործերի նախարարությանը դիմել են հուլիսի 26-ին:

Ներքին գործերի նախարարությունը միջադեպը հետաքննում է  գողության 177-րդ հոդվածով, որը նախատեսում է ազատազրկմամբ   4-ից 7 տարի ժամկետով: