Բուռնաշեթցիները բարձրացան Արարատ լեռան գագաթին

Օգոստոսի 5֊ին Բուռնաշեթցիները հասան Արարատ լեռան գագաթին։

Հիշեցնենք, որ երեք օր առաջ օգոստոսի 2֊ին Ախալքալաքի շրջանի Բուռնաշեթ գյուղի 16 հոգանոց խումբը սկսեց  բարձրանալ Արարատ լեռան վրա։ Նախաձեռնողները մոսկվայաբնակ Ա Քոչոյանն և Գ․ Կուրղինյանն էին, իրենց համագյուղացիների հետ միասին։

Խումբը քայլ առ քայլ բարձրանում էր Արարատ լեռան վրա եւ հաղթահարելով տարբեր դժվարություններ պարում ու գիշերում էր բիբլիական լեռան վրա։ Եւ ահա օգոստոսի 5֊ին խումբ հաղթահարելուց բոլոր դժվարությունները հասավ Արարատ լեռան գագաթին։

Ինչպես ասում են Բուռնաշեթցիները` իրենց վերջապես հաջողվեց գրավել հայերի համար սուրբ Արարատ լեռը։