ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը մեկնում է Վերին Լարս

ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը մեկնում է Վերին Լարս՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը։

Պատճառը այն է, որ Լարսի անցակետում կրկին խնդիրներ կան: