Վրացական կողմը հավաստիացրել է, որ մարդատար մեքենաների ձևակերպումները տևում են ոչ ավել, քան 2 րոպե, իսկ բեռնատարներինը առավելագույնը 10-15 րոպե

Քիչ առաջ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը և Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը Վերին Լարսի անցակետում հանդիպում են ունեցել վրացի գործընկերների հետ:

Վրացական կողմը հավաստիացրել է, որ մարդատար յուրաքանչյուր մեքենայի ձևակերպումները տևում են ոչ ավել, քան 2 րոպե, իսկ բեռնատար տրանսպորտային միջոցներինը՝ առավելագույնը 10-15 րոպե (հաճախ ավելի պակաս):

Այժմ նախարարը և դեսպանը ուղևորվել են ռուսական անցակետ՝ հանդիպելու ռուս գործընկերներ հետ: Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը։