ՀՀ Կրթության և գիտության փոխնախարարը Թբիլիսիում հանդիպեց իր վրացի գործընկերոջ հետ

ՀՀ առողջապահաության նախարարի գլխավորած պատվիրակության կազմում Վրաստան ժամանած ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը հանդիպեց Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալեքսանդր Թևզաձեի հետ։

Հանդիպմանը քննարկվեցին երկու երկրներում բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող ծրագրերը և բարեփոխումները, անդրադարձ կատարվեց կրթության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության հեռանկարներին, տեղի ունեցավ փորձի փոխանակում։

ՀՀ կրթության և գիտության նախարարություն