Ախալցխայում 80 ամյա կնոջ են կողոպտել

Երեկ գիշերը Ախալցխայի Քեթեւան Դեդոփալի փողոցի տներից մեկում կողոպուտ է տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացնում են տվյալ փողոցի բնակիչները կողոպուտը տեղի է ունեցել ուշ գիշերին։ Գողերը մտել են միայնակ 80 ամյա կնոջ տուն եւ կապելով նրան հափշտակել տարեց կնոջ թոշակը։

Կինը կողոպուտի պատճառով ստացել է մարմնական վնասվածքներ։ Ոստիկանները տեղեկացված են դեպքի առիթով եւ սկսել են հետաքննություն։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ՆԳՆ տեղեկություն էր տարածել, որ մեկ շաբաթվա ընթացքում Ախալցխայում թալանվել էր երեք բնակարան։