Հայ-վրացական բարեկամության օր Դամալա գյուղում

2018թ. օգոստոսի 12-ին Ջավախքի Ասպինձայի շրջանի միակ հայաբնակ Դամալա գյուղում տեղի կունենա հայ-վրացական բարեկամության պահպանմանն ուղղված միջոցառումների շարք ի կարևորություն երկու ժողովուրդների միասին անցած հազարամյա ուղու:

Միջոցառումների շարքը կսկսվի ժամը 11-ին Դամալա գյուղի Սուրբ Խաչ եկեղեցում Սուրբ Պատարագի մատուցմամբ, որից հետո կկատարվի  խաղողօրհնության կարգ և ապա օրհնված ողկույզները կբաժանվեն ժողովրդին:

Այնուհետև տեղի կունենա համերգ Կողտաբերդ ամրոցում, որտեղ ելույթ կունենան Դամալա գյուղի պարի համույթը, Ասպինձայի անսամբլը և Հայաստանից ժամանած կատարողներ:

Կողտաբերդի միջոցառմանը  կհաջորդի վերականգնված աղբյուր-հուշարձանի hանդիսավոր բացման արարողությունը:

19-րդ դարի վերականգնված աղբյուր-հուշարձանի բացման արարողության ավարտին Դամալա գյուղի պարի համույթը ներկաներին կհամախմբի հայկական ավանդական, տոնական շուրջպարի ներքո՝ օրն ամփոփելով մշակութային շնչով և ոգով:

Սիրով հրավիրում ենք մասնակցելու և լուսաբանելու հայվրացականբարեկամության պահպանմանն ուղղված միջոցառումների շարքը: