Երեխաների ուրախ հանգիստը Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակային ճամբարում

2018  թվականի օգոստոսի 1-ին,  Ախալքալաքում մեկնարկեց ավանդական քրիստոնեական Սուրբ Խաչ բակային ճամբարը։ Այն   տարիներ ի վեր գործելով Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի Սուրբ խաչ  եկեղեցու հովանու ներքո,    այս տարի ևս իր ծրագրում ընդգրկեց տարբեր տարիքի երեխաների, նրանց   ամառային հանգիստը դարձնելով   համակարգված, առողջարար, հագեցած ուրախ և զվարթ միջոցառումներով:

Օրհնությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, ճամբարի  20180810 103640հովանավորությունը  ստանձնեց «Ջինիշյան հիշատակի հիմնադրամը»։  Ախալքալաքի և հարակից գյուղերի  շուրջ 150 երեխաներ 15 օրերի ընթացքում իրենց ամառային ցերեկային հանգիստը անց են կացնում այստեղ: Ճամբարային  հանգստի ծրագրով, երեխաների օրն սկսվում է տեղի  Սուրբ խաչ եկեղեցում՝ Տերունական աղոթքով և Առավոտ լուսո» շարականի կատարմամբ: Ճամբարային ժամանակահատվածում երեխաները մասնակցում են հոգևոր զրույցների, սովորում աղոթքներ, ազգագրական երգ ու պար,  խաղում սպորտային և ինտելեկտուալ խաղեր, ձեռք բերում նոր ընկերներ և հաստատում նորանոր ծանոթություններ:
2018 թվականի օգոստոսի 10-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպոիսկոպոս Միրզախանյանը, արժանապատիվ Տեր Տաթև 20180810 103259քահանա Մարուքյանի ընկերակցությամբ,  Ախալքալաքի Սուրբ խաչ եկեղեցում ճամբարական երեխաների հետ միասին մասնակցեց առավոտյան ժամերգությանը:  Այնուհետև  Թեմակալ առաջնորդը զրուցեց ճամբարականների հետ, հետաքրքվեց նրանց առօրյայով և մաղթեց ուրախ և հետաքրքիր հանգիստ:

Վիրահայոց թեմի առաջնորդը իր օրհնությունն ու գնահատանքն է հղեց  «Ջինիշյան հիշատակի հիմնադրամին»՝ հովանավորության և Ախալքալաքի շրջանային վարչությանը՝ Ախալքալաքի քաղաքային այգու և հարակից սպորտային հրապարակի տարածքները տրամադրելու, երեխաների ամառային հանգիստը, հետաքրքիր և արգասաբեր դարձնելու համար:

Աղբյուր՝armenianchurch.ge