Ճելայում գրադարան բացվեց

Վրաստանի նախագահի վարչակազմի մամլո ծառայության տեղեկատվությամբ, մահմեդականների քաղաքացիական ներգրավման կենտրոնում բացվեց  գրադարան: Այն բացվեց  նախագահի պահուստային հիմնադրամի աջակցության  շնորհիվ:

Վրաստանի նախագահի վարչակազմի ղեկավար Գիորգի Աբաշիշվիլին այցելեց  նոր գրադարանը:

Գիորգի Աբաշիշվիլին, նախագահի պահուստային հիմնադրամի աջակցության կողմից ֆինանսավորված  «Իներտետը բոլոր գյուղերը գրադարանների համար» ծրագրի սահմաններում, Ճելա գյուղի գրադարանին նվիրեց  համակարգչային տեխնիկա: Նախագահի վարչակազմի ղեկավարը հանդիպում  ունեցավ տեղական համայնքի ներկայացուցիչների հետ: Զրուցեց երիտասարդների կրթության մասին: Հանդիպման  վերջում,  բոլորը նշեցին որ այս գրադարանը կօգնի ուսանողներին և  աբիտուրենտներին տարբեր հարցերում, մանավանդ քննության ժամանակ:

«Շատ կարևոր է, որ նման գյուղերը  նման կենտրոններ ունենան, քանի որ դա երիտասարդների համար լրացուցիչ կրթություն ստանալու եւ քաղաքացիական կրթության հարցերի շուրջ քննարկումներ անցկացնելու մեծ հնարավորություն է: Մենք այսօր նաև  որոշում ենք կայացրել եւ կօգնենք գրադարանին տարբեր գրականություններով, որոնք հիմնականում կօգնեն ուսանողներին»,-նշեց Գիորգի Աբաշիշվիլին: