Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում նշեցին Աստվածածնի Վերափոխման տոնը

Օգոստոսի 12-ին Հայ Առաքելական Եւ Ուղղափառ Սուրբ Եկեղեցին տոնում է 5 Տաղավար տոներից 4-րդը՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխումը (Խաղողօրհնեք)։

Այն, ինչպես մյուս բոլոր եկեղեցական տոները մեծ շուքով նշվեց նաև Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում և Հոգևոր Տեսչությանը պատկան բոլոր Հայ Առաքելական եկեղեցիներում։

Պատարագիչ՝ Ախալցխայի և Բորժոմիի շրջանների հոգևոր տեսուչ Հոգշ․ Տ․ Հակոբ աբեղա Սահակյանը հավուր պատշաճի մեկնեց օրվա խորհուրդը ներկա հավատացյալներին և շնորհավորեց տոնի առթիվ։ Պատարագի ավարտին հոգևոր հայրերի ձեռամբ օրհնվեցին տարվույս խաչքավոր Արթուր Բալասանյանի և հավատավոր ժողովրդի կողմից բերված խաղողները և բաժանեցին ներկաներին։