Բորժոմիում մոտոցիկլետով վթարի պատճառով 26-ամյա երիտասարդ է մահացել

Բորժոմիում ճանապարհային վթարի պատճառով 26-ամյա երիտասարդ է մահացել: Ներքին գործերի նախարարության տվյալներով, նա մոտոցիկլետով բախվել է մի տան: Ճանապարհային վթարը տեղի է ունեցել անցյալ գիշերը: Երիտասարդը Բորժոմի էր ժամանել հանգստանալու նպատակով:

Ներքին գործերի նախարարությունը միջադեպը  հետաքննում  է  քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով, որը ենթադրում է երթեւեկության անվտանգության կամ  այլ   կանոնների  խախտում:

Ճանապարհային ավտովթարի պատճառը հավանաբար եղել է արագության գերազանցումը: