Վրաստանում Հայաստանի դեսպանը հանդիպել է ֆինանսների նախարարի հետ

Օգոստոսի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի ֆինանսների նորանշանակ նախարար Իվանե Մաճավարիանիի հետ։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը։

Հանդիպմանը կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Շնորհավորելով ֆինանսների նախարարին պաշտոնի ստանձնման առթիվ՝ ՀՀ դեսպանը հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Վրաստանի ֆինանսների նախարությունների և հարկային ու մաքսային ոլորտները համակարգող կառույցների միջև գործակցությունը կգտնվի բարձր մակարդակի վրա:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց մաքսային ոլորտին առնչվող հարցերի։

Տեղեկանք․ Վրաստանի ֆինանսների նախարարության ենթակայության տակ են գտնվում մաքսային և հարկային ծառայությունները։