Թբիլիսիում բացվել է Ռուսաստանի վիզային կենտրոն

Թբիլիսիում, Բեսիկի փողոցի 4 համարում, «Բիզնես ցենտրի Բեսիկզե»-ի շենքում բացվել է Ռուսաստանի վիզային կենտրոն: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։

Ռուսաստանի վիզայի պաշտոնական կենտրոնը քաղաքացիներին կսպասարկի ամեն աշխատանքային օր, 09:00-ից:

Փաստաթղթերի ընդունումը հնարավոր է https://tass-georgia.ge/-ում գրանցելով տվյալները:

Փաստաթղթերը մտցնելիս հայտադիմում ներկայացնողը վճարում է հյուպատոսության գումարը և սպասարկման գինը, որը կազմում է 30 դոլլար: Ստացված փաստաթուղթը կենտրոնը երկրորդ աշխատանքային օրն ուղարկում է Շվեյցարիայի դեսպանությունում գտնվող Ռուսաստանի Դաշնության շահերի բաժին, որտեղ վիզա տրամադրելու կամ մերժելու մասին որոշումը պետք է կայացվի 7 աշխատանքային օրում:

Ռուսաստանի վիզային կենտրոնի ներկայացուցիչ Ալեքսեյ Չեսնակովի հայտարարությամբ, կենտրոնում դիմողի համար կլինեն հարմար պայմաններ: