Նորանշանակ քահանայի անդրանիկ Պատարագը Գանձայի Սբ. Կարապետ եկեղեցում

2018 թվականի օգոստոսի 26-ին, Սբ. Աստվածամոր գոտու գյուտի տոնի առիթով, մարդկանցով լեցուն էր Ջավախքի Գանձա գյուղի Սբ. Կարապետ եկեղեցին: Մարդիկ եկել էին ոչ միայն մասնակցելու տոնական Պատարագին, այլև ունկնդիրը լինելու նորանշանակ Տեր Գևորգ քահանա Ասատրյանի անդրանիկ Պատարագի:

Ընթացիկ տարվա օգոստոսի 1-ից Վիրահայոց թեմում ծառայության կոչված Տեր Գևորգ քահանան, Վիրահայոց թեմի առաջնորդի  տնօրինությամբ  նշանակվեց  Նինոծմինդայի շրջանի Գանձայի  Սուրբ Կարապետ եկեղեցու և հարակից DSC 7388գյուղերի համայնքների հոգևոր հովիվ:

Վիրահայոց թեմի առաջնորդի հանդիսապետությամբ արժանապատիվ Տեր Գևորգ քահանայի անդրանիկ Պատարագին ներկա էին Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, շրջանային ժողովի նախագահ Սմբատ Կյուրեղյանը, Նինոծմինդայի  մունիցիպալիտետի  մշակույթի, կրթության, սպորտի և  երիտասարդության հարցերով  ծառայության  պետ Ժորա Սնխչյանը, շրջանի բաժինների և ծառայությունների ղեկավարներ:

Պատարագից առաջ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հավատացյալներին և շրջանի ղեկավարությանը ներկայացրեց նորանշանակ Տեր Գևորգ քահանա Ասատրյանին՝ որպես փորձառու, բարեպաշտ և պատասխանատու անձի, ով ընտանիքով արդեն հաստատվել է Գանձա գյուղում և համայնքի հետ DSC 7542կիսելու է նրա լավ ու դժվար օրերը:

Թեմակալ առաջնորդը գնահատեց նաև Նինոծմինդայի և շրջանի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանի 11 տարիների հոգևոր ծառայությունը և նրա եղբայրական աջակցությունը նորընծա քահանային:

Պատարագն ընթացավ Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցու երգչախմբի երգեցողությամբ,  Պատարագին վերաբերումը կատարեց արժանապատիվ Տեր Արմաշ DSC 7545քահանան բարեշնորհ  Աթանաս սարկավագ Կիրակոսյանի ընկերակցությամբ:
Հընթացս Սբ. Պատարագի Պատարագիչ Տեր Գևորգ քահանան հավուր պատշաճի քարոզ խոսեց, իր որդիական երախտագիտությունը հայտնեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին, թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոսին, Նինոծմինդայի հոգևոր հովվին, շրջանի ղեկավարությանը, Գանձայի և հարակից գյուղերի համայնքներին, և հավատացյալներին ներկայացրեց օրվա խորհուրդը:

Հավարտ Սբ. Պատարագի շրջանի ղեկավարները երախտագիտություն հայտնեցին  Թեմի առաջնորդին՝ շրջանում երկրորդ քահանա նշանակելու կապակցությամբ, իրենց աջակցությունը խոստացան նորանշանակ քահանային և մաղթեցին նրան բարի ծառայություն, նաև փոխանցեցին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր պարոն Հենզել Մկոյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:

Պատարագի հանդիսավոր արարողությունից հետո, համայնքի ղեկավար  Հրահատ  Սիրականյանի տանը  տեղի ունեցավ հյուրասիրություն:

 

Աղբյուր՝armenianchurch.ge