Էկա Տատալաշվիլին Ախալցխայի սակրեբուլոյում փոխարինեց Գելա Դեմետրաձեյին

Էկա Տատալաշվիլին Ախալցխայի սակրեբուլոյում փոխարինեց Գելա Դեմետրաձեյին։ Պատգամավորները սակրեբուլոյի փոխարինվող անդամ Էկա Տատալաշվիլիի իրավասությունը ընդունեցին։ Նա   փոխարինեց  «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Գելա Դեմետրաձեին: Նիստին ներկա չէր նոր պատգամավորը: Սակրեբուլոյի նախագահ Գելա Նոզաձեի խոսքերով «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը խմբակցության ստեղծման հայտարարությամբ սակրեբուլոյին կդիմեն սեպտեմբերի 17-ին:

Ախալցխայի սակրեբուլոն Գելա Դեմետրաձեին իրավասությունը կանգնեցրեց ժամկետից առաջ ապրիլի 15-ին, Ախալցխա-Աբասթումանիի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի պատճառով, որի հետևանքով 3 անձ վնասվեցին, իսկ մեկը՝ մահացավ:

Հուլիսի 20-ին կայացած դատական նիստի հետևանքով, Գելա Դեպետրաձեն զրկվեց մի տարի ավտոմեքենա վարելու իրավունքից։ Նրա հանդեպ 3 տարի պայմանական դատապարտում է կիրառվել և 5000 լարի տուգանք: Նիստի ավարտին սակրեբուլոն հաստատեց Ախալցխայի քաքապետարանի և Ախալցխայի սակրեբուլոյի անդամների կողմից մունիցիպալիտետի ընտրողների հետ հանրային հանդիպում անցկացնելու և կատարած աշխատանքների մասին հաշվետվություն ներկայացնելու կարգի և  ձևի մասին որոշում: