Ախալցխայում 11 քաղաքական կուսակցությունների կողմից ընտրված միասնական թեկնածուն հանդիպեց ժողովրդին

Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները Գրիգոլ Վաշաձեն գլխավորությամբ հանդիպեցին Ախալցխայի դրամատիկական թատրոնի շենքում հավաքված ժողովրդին: Զուրաբ Խարատիշվիլին եւ Գիորգի Վաշաձեն իրենց ելույթի ժամանակ հիմնականում ուշադրություն դարձրին Վրաստանի քաղաքացիների աղքատության եւ արտագաղթի խնդիրներին:

Ընդդիմադիր միասնական թեկնածուն համոզված է, որ անպայման հաղթելու է նախագահական ընտրությունները։ Գրիգոլ Վաշաձեն իր խոսքը սկսեց  իշխանության նկատմամբ հնչեցրած քննադատություններով:

«Երբ մենք մտածում ենք հայրենիքի ապագայի մասին,  ոչ թերահավատ պետք է լինենք և ոչ էլ  անիմաստ երջանիկ լավատես, իհարկե կլինեն շատ մարտահրավերներ, խոչընդոտներ հաղթահարելու: Մենք կլինենք ձեր երաշխավորը, որ կենսաթոշակը կկազմի 400 լարի, ուսուցիչների աշխատավարձը կկազմի 1000 լարի, մորատորիում կհայտարարվի անբարեխիղճ վարկերին, որոնք խեղդում են  Վրաստանը», -հայտարարեց Գրիգոլ Վաշաձեն:

Ախալցխայում ընդդիմության թեկնածուի հանդիպումը մոտավորապես մի ժամ տեւեց։ Մինչ այդ Գրիգոլ Վաշաձեն հանդիպել էր Բորժոմիի և Ադիգենիի հասարակությանը: