ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայոց եռագույնի գույներով

Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի օրը, Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայոց եռագույնի գույներով։

1990 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ գերագույն խորհուրդը ընդունել է ՀՀ Անկախության հռչակագիրը, որտեղ նշված էր, որ ՀԽՍՀ-ն կազմալուծվում է և ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկել ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին: