Ախալցխայում հարգեցին Սուխումիի ազատագրման համար ընկած հերոսների հիշատակը

Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին եւ Ախալցխայի քաղաքապետ Զազա Մելիքիձեն տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ միասին հարգեցին Սուխումիի ազատագրման համար ընկած հերոսների հիշատակը։ Սամցխե-Ջավախքի նահանգապետի գլխավորած կազմը Սուխումիի անկման  օրվա առիթով այցելեց Ախալցխայում տեղադրված հուշարձան: 

Ծաղկեպսակներ տեղադրելուց  հետո  հուշարձանի մոտ տեղի ունեցավ հոգեհանգիստ։

Սամցխե-Ջավախքի տարածաշրջանից տվյալ պատերազմում զոհվել է 27 ազատամարտիկ։