Ռաբաթի ամրոցի տարածքում նշեցին «Եվրոպայի օրը»

Սեպտեմբերի 29-ին Ախալցխայի բերդի տարածքում նշվեց «Եվրոպայի օրը»:

Միջոցառումները մեկնարկեցին 12.00-ին եւ տեւեցին մի քանի ժամ։ Երեխաների համար տարբեր սրահներ էին բացվել, որտեղ նրանք սկզբում ստանում էին անձնագիր եւ անցնելով տարբեր սրահներով եւ լրացնելով եվրապական երկրների մասի հարցերի պատասխանները ստանում նվերներ, թռուցիկներ եւ օրվա խորհրդանիշ դրոշակներ։ Մասնակիցներին բերդի տարածքում հյուրասիրում էին անվճար պաղպաղակներ եւ այլ տեսակի քաղցրավենիքներ։ Քաղաքացիները  հնարավորություն ունեին նաեւ հիշատակի համար հատուկ սարքի միջոցով անվճար նկարվելու։

Բերդի տարածքում երեխաների համար օրվա կապակցությամբ անցկացվեցին տարբեր խաղեր եւ միջոցառումներ։

Միջոցառման թեման «Եվրոպան» էր, որը խորհրդանշում էր եվրոպական երկրների տարբեր մշակույթների միասնությունը եւ բազմազանությունը: